ԱԻՄ հիմնադիրները

ԱԻՄ հիմնադիրները (բացակայում է ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՄՈՎՍԷՍ ԳՈՐԳԻՍԵԱՆԸ) իրենց «սեւ գործը»՝ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ռազմավարական նպատակի իրականացումն սկսելուց քառորդ դար անց։ Ձախից աջ՝ Մեխակ Գաբրիէլեան, Ռազմիկ Մարկոսեան, Պարոյր Հայրիկեան եւ Սուսաննա Աւագեան։

Հրաւիրում եմ մի փոքր ուսումնասիրութեան մասնակից լինել։ 1) Որքա՞ն է հաւանական, որ Երեւանում մի օրիորդ իմ պատանեկութեան սիրած գիրքը ձեռքին քայլելիս կը լինէր։ Կարծում եմ, որ բաւական հնարաւոր բան է․
100 օրուայ մէջ մի այդպիսի դէպք կարող էր լինել։ Աւելի խտացնենք՝ 10 օրը մէկ այդպիսի դէպք կարող էր պատահել։ 2) Որքա՞ն է հաւանական, որ այդ նոյն պահին նոյն վայրում կարող է ես էլ լինէի։- Հազարից մի դէպք, կարծում եմ, բայց համարենք, որ հարիւրից մի դէպքում ես եւ այդ աղջիկը նոյն կէտում կը լինէինք։

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply