Այնպիսի ցնցման մէջ եմ

Այնպիսի ցնցման մէջ եմ, որ նոյնիսկ մի փոքր վթար ունեցայ։ «Ինչ լինում է երկաթին լինի»,- ասաց ներկաներից մէկը։ Գիշեր ցերեկ Թամանեան են փառաբանում եւ այսօր Կնտրոնական հրապարակից հիւսիս սկսել են մի հսկայական շինարարութիւն (Մեծ խորութեամբ փոսեր. երեւի բարձրահարկի հիմքեր), որով վերջնականապէս գերեզման կը դրուի Թամանեանի ԳԼԽԱՒՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ գաղափարը։ Ի դէպ այդ նախագծին հաւատարիմ այդ պողոտայի երկու կողմերում արդէն կառուցուած են շենքերը։ Վարդան Մամիկոնեանի արձանից մինչեւ Զանգուի ձոր տանող թունելները պէտք է ձգուէր Երեւանի կենտրոնին թթուածին ու բաց տարածք պարգեւող այդ պուրակ-պողոտան։ Եւ այժմ՝ վերջ. մի քանի

նողկալի մարդակերպ ընչաքաղցների գոհացում տալու համար փոշիացւում է գրեթէ մէկ դար փայփայուած եւ Հիւսիսային պողոտայի կառուցումից յետոյ արդէն կայացող Երեւանի կենտրոնի Թամանեանական գլխաւոր մտահաղացումը։ Այսպէս նաեւ ՆԺդէհ են փառաբանում՝ նրա արժեքային համակարգը ոչնչացնելու համար։
Մէկն ու մէկդ հերքեք ինձ. ասեք, որ դա ոչ թէ շենքի հիմք է, այլ պարզապէս ստորգետնեայ աւտոկայանատեղի են կառուցում։ ՈՒ ես անմիջապէս կը վերացնեմ այս գրութիւնը։ Կամ փոխանցեք Նարէկ Սարգսեանի կամ այլ ճարտարապետի հեռախօսահամար։ Զանգահարենք, ճշտենք։
Իհարկէ կը փորձեմ ինքս էլ գտնել։

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply