Այսինքն նախկին իշխանություններն էլ հանդիսանալով ռեժիմներ

Նույն Սերժի դեմ ելած Լեյլա տատուն, ում հիմա զրկում են փողոցային առեւտրով զբաղվելուց, նույն Սերժի ժամանակ դա շատ թե քիչ թույլ են տվել: Այսինքն նախկին իշխանություններն էլ հանդիսանալով ռեժիմներ, ինչ-որ պատուհաններ թողել էին, որոնք որ ներկայումս փութաջքնորեն փորձում են փակել այս իշխանությունները, ով առավել քան որեւէ մեկը կախված է այս ժողովրդից, փաստացի այս երկրում չունենալով որեւէ այլ հենարան, անգամ սեփական թիմ (այն ինչ հավաքվել ա որպես թիմ, դա այնպիսի խայտաբղետ խոտան ա, որ չի դիմանա ու դիմադրի որեւէ ցնցման, առավել եւս ճիշտ պահին եւ ճիշտ վայրում պայթեցված սոցիալական բունտին): Ու այս պարագայում փոխանակ ամեն կերպ սիրաշահեն ու փող աշխատելու հնարավորություններ ստեղծեն քաղաքացու համար, այս իշխանությունները անհատապես կամ խումբ առ խումբ բոլորին հերթով նեղացնելով հանում են իրենց դեմ, չհասկանալով որ երբ սպառվի հասարակության կողմից իրենց տրված վստահության պաշարը, իրենց էլ ոչինչը չի փրկի, ոչ ոստիկանությունը, ոչ ԱԱԾ-ն, ոչ Ռոբերտ Քոչարյանին որպես հրեշ ներկայացնելը, ոչ էլ անգամ Սերժ Սարգսյանը, որը այս ընթացքում մի քանի անգամ կամա թե ակամա փրկել է իրենց կաշիները: Հասարակության մեջ աճող խուլ դժգոհությունը կպայթի կայծակնապես, մոլեռանդ սերը միշտ ավարտվում է ավելի մոլեռանդ ատելությամբ, ձեր կողմից տուժած, այդ թվում եւ տնտեսապես, բազմաթիվ մարդիկ սրած սպասում են ձեր հետ նոր հանդիպման ու այս անգամ իրենց նախաձեռնությամբ, դե Գրոսմայստերն էլ մշտապես հայտնի է օգտագործած մատերիալը խուրդելու իր հին խասյաթով: Դեռ ուշ չի խելքի գալ եւ վերջապես փորձել զբաղվել երկրի խնդիրների իրական լուծմամբ, առանց սուտ խոստումների, առանց ինքնագովազդի, առանց լիրիկական զետեղումների։ Բայց դե հասկանում եմ, որ անողը այս մի տարին չէր վատնի ներկայացումների վրա, գոնե ստանդարտ քայլելը կաներ, եթե չի արել նվազագույնը, ինչ որ բան ակնկալելը արդեն իսկ անիմաստ ա…

P.s Հետո չասեք թե խիստ բարի Արգիշտի ձյան ձեզ չէր զգուշացնում, առավել եւս որ մի շարք հանգամանքներից ելնելով ձեր շուտափույթ տապալումը ինձ հեչ ձեռնտու չի…

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply