Անկախութեան 70-ամեակը նշելու որոշումը

Նա իմ ամենավստահելի եւ անդաւաճան մարդկանցից եռեակում էր։ Ամենակարճ ժամանակում նա թռիչքաձեւ աճ ապրեց եւ իր համար նոր՝ քաղաքական ոլորտում իր բնատուր շնորհների եւ աշխատասիրութեան արդիւնքում դարձաւ ոչ միայն ԱԻՄ-ի, այլեւ հանրութեան սիրելի գործիչներից մէկը։ 3. Նա 1988թ. մայիսի 28-ին առաջինը Ազատության հրապարակում ծածանեց եռագույնը: Ինչպե՞ս էր դա որոշվե։:
Մայիսի 28-ին հրապարակաւ Անկախութեան 70-ամեակը նշելու որոշումը ԱԻՄ ղեկավարութիւնը ընդունել էր 1988 թ․-ի հատուկ նիստում։ Այդ նիստին մասնակցում էին արդէն Ալեքսանդր Մանուչարեանը, Ռաֆայէլ Պապայեանը, հետագայում «Ղարաբաղ» կոմիտէի անդամ Սամուէլ Գեւորգեանը, Գեւորգ ՄԻրզոյեանը, Գեորգի Խամիզուրին եւ շատ ուրիշներ։ Մենք տարոայ գործողութիւնների ծրագիր էինք մշակել՝ Փետրուարի 18՝ հաւաք Գառնիում, փերուարի 20՝ բնապահպանական հանրահաւաք Ազատութեան հրապարակում (Արցախեան իրադարձութիւնների հետ կապուած բովանդակութիւնը փոխեցինք), Մարտի 8-ին բնապահպանական ցոյց, Ապրիլի 24-ին՝ ցեղասպանութիւնը որպէս ինքնորոշման ժխտում՝ հանրահաւաք։

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply