Անվտանգության խորհրդի քարտուղար

Երբ Ազգային ժողովում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի ԶԼՄ տեղադրում է “Վիտալի Բալասանյանի հայտարարությունները պետք է հետեւանք ունենան” վերնագրով հոդված, ապա արդյոք սա չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունները ուղղակիորեն սպառնալիքներ են հնչեցնում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի հասցեին․․․ . Ինքս միշտ դեմ եմ եղել Արցախի անկախությանը, գտնում եմ որ պետք է լինի մեկ միացյալ Հայաստան, սակայն ներկա պահին Արցախի համար կենսական նշանակություն ունի Հայաստանի հետ ռազմաքաղաքական պայմանագրի կնքումը, քանի որ Երեւանյան ներկայիս իշխանություններից ամեն ինչ սպասելի է: Եթե իրենք ազնիվ են խաղում, ապա ոչինչը չի խանգարում կնքելու այդ գրավոր փաստաթուղթը, որը թույլ կտա արցախահայությանը իրենց ավելի ապահով զգալ, ինչպես նաեւ զերծ կպահի Երեւանյան որոշ շրջանակների պատմության մեջ որպես դավաճան մտնելու գայթակղությունից…

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply