Ապացուցուած չէ

«Կագէբէ»-ն մեղադրանք էր ներկայացրել, որ ես իր բանտում բողոքի հացադուլեր եմ կազմակերպել անկախութեան հանրաքուէի պահանջով եւ դրա մասին լուրերն ուղարկել արտասահմանեան լրատուամիջոցներին։ Այս դատաւորը գրել էր՝ «Ապացուցուած չէ, որ Հայրիկեանն է արտասահման ուղարկել եւ եթէ նոյնիսկ ինքն է ուղարկել մեղադրող կողմը չի նշում, թէ ինչն է այդտեղ հակասովետական»։ Պատկերացնել անգամ դժուար է։ Ընկերոջս Կարո Եղնուկեանին մեղադրում են մի

յանցագործութեան աջակցելու մէջ, որն այժմ որպէս յանցագործութիւն չի ճանաչւում, բայց նա աւելի քան մի տարի բանտում է։ Անկախ Հայաստանի համար մօտ երեսուն տարի օր ու գիշեր աշխատած, ԱԻՄ ղեկավարութեան՝ նախագահութեան անդամը անկախ Հայաստանում բանտում է եւ չկայ մի դատաւոր, որ ասի՝ կանգ առեք, սա սրիկայութիւն է, սա ինքնակործանում է։

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply