Առավել քան ակնհայտ է

Առավել քան ակնհայտ է, որ հետագա տասնամյակներում այդ բարդ ու կարևոր խնդիրը չլուծվեց, մեր ժողովրդի դժբախտությունների հոգեբանական պատճառները չվերացան։ Ուշադիր զննելով ամբողջությամբ մեջ մեր ժողովրդի վարքը, հաստատված հասարակական հարաբերությունները, գործող նորմերն ու սովորույթները՝ կարելի է նկատել ձեռբերովի բացասական հատկանիշները, որոնք էլ կասեցնում են կարգավորված երկիր ստեղծելու ջանքերը։

Եվ ահա այս ամենը հաշվի առնելով՝ օրերս մի ահազանգ-հոդված հրապարակեցի, որտեղ բերված էին թե Հայկ Ասատրյանի, թե իր ժամանակակից մեր մյուս մեծերի դիտարկումները ժողովրդի հոգեվիճակի վրա օտարի գերիշխանության թողած հետևանքների մասին։ Հետևանքներ, առանց որոնց վերացման վտանգվելու է մեր պետության ապագան, ջախջախվելու է ազգային ցանկացած ծրագիր։ Հետևանքներ, որոնց վերացման համար ծանր ու բարդ աշխատանք պիտի տարվի ժողովրդի հետ։

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply