Արթուր Ալեքսանյանը նվաճեց հերթական Եվրոպայի չեմպիոնի կոչումը

images

Այս օրերին Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ունեցավ իր առաջին ոսկին: Ապրիլի 5-ին 98 կգ քաշային կարգում իրեն հավասարը չունեցավ մեր “Ճերմակ արջը”` Արթուր Ալեքսանյանը, ով ուղղակի ջախջախելով իր բոլոր մրցակիցներին` (խոշոր հաշիվներով` 7-0, 8-0, 9-0) հասավ եզրափակիչ: Այնտեղ նա մրցեց ոչ պակաս ուժեղ մրցակցի` թուրք Չենկ Իլդեմի հետ, սակայն կարողացավ վստահ հազթանակ տանել 5-0 հաշվով` երրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

Ապրիլի 6-ին հանդես կգան մեր մյուս հունա-հռոմեական ոճի ըմբիշները` ի դեմս Օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply