Արոնյանը վերջին տուրում հաղթեց Էռնեստո Ինարկիևին

38654

Մոսկվայում Տիգրան Պետրոսյանի անվան հուշամրցաշարը ավարտվեց երեկվա հանդիպումների շարքով: Մեր շախմատի առաջատար Լևոն Արոնյանը վերջին տուրը ավարտեց հաղթանակով, սակայն զբաղեցրեց միայն երրորդ հորիզոնականը:

Վերջին տուրը հաղթական էր նաև Ուկրաինացի Բորիս Գելֆանդի համար, նա պարտության մատնեց Պետեր Լեկոյին, իսկ մյուս երկու հանդիպումներում ոչ ոքիներ գրանցվեցին:

Այսպիսով Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց Ալեկսանդր Գրիշչուկը վաստակած 5.5 միավորով, երկրորդ տեղը զբաղեցրեց աշխարհի նախկին չեմպիոն Կրամնիկը 4.5 միավորով, երորդ տեղում ինչպես արդեն նշվեց Լևոն Արոնյանն է 4 միավորով:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply