Բորուսսիան չկարողացավ լուծել 1/2 եզրափակիչի խնդիրը

1211139-25284837-640-360

Ապրիլի 8-ին ”Սիգնալ Իդունա Պարկ” ստադիոնում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի հերթական տուրի հանդիպումը, որտեղ մրցում էին Բորուսսիան և Ռեալը: Տանտերերը նախորդ հանդիպումը տանուլ էին տվել` բաց թողնելով 3 անպատասխան գնդակ: Պատասխան հանդիպումից առաջ մրցակիցը ուներ անվիճելի առավելություն և տան տերերին անհրաժեշտ էր նվազագույնը խփել 3 անպատասխան գնդակ, որպեսզի հնարավորություն ստանար գոնե լրացուցիչ ժամանակում լուծել հաջորդ փուլ դուրս գալու գրեթե անհնար թվացող խնդիրը: Լարված խաղի արդյունքում Բորուսսիան հաղթեց ընդամենը 2-0 հաշվով, որը բավական չեղավ հաջորդ փուլ անցնելու համար: Ի դեպ Հ. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և դաշտում կատարեց ահռելի աշխատանք, ինչպես նաև ունեցավ 3 գոլային հնարավորություն: Ինչպես տեղեկացնում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը` Բորուսսիայի գլխավոր մարզիչ Յ. Կլոպպը չնայած չիրացրած գոլային պահերի, Հենրիխի խաղը գնահատել է գերազանց:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply