Բ. Շալանդը հավաքականի ռազմավարության մասին

images

Մայիսի 21-ին Հայաստանի հավաքականը սկսեց իր ուսումնամարզական հավաքը առաջիկայում սպասվելիք 3 ընկերական հանդիպումներից առաջ: Հավաքականի գլխավոր մարզիչ Բ. Շալանդը հանդիպեց նաև սպորտային լրագրողների հետ: Հնչեցին տարբեր հարցեր, մասնավորապես խոսք գնաց առաջիկա ընկերական հանդիպումներում մեր մրցակիցների մասին: Մարզիչը ասաց, որ մեր մրցակիցները հետաքրքիր թիմեր են, յուրաքանչյուրը իր տեսակի մեջ: ԱՄԷ-ի թիմը կայուն թիմ է, Ալժիրի թիմը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը, դե իսկ Գերմանիայի թիմը հնարավոր է դառնա աշխարհի նոր չեմպիոնը: Շալանդը տեղեկացրեց, որ հավաքական հրավիրել է նաև նորեկների և ցանկանում է նրանց էլ տեսնել խաղի մեջ ու կատարել ընտրություն: Մարզիչը ներմուծել է նաև որոշակի նոր ֆիզիկական վարժություններ, որոնք թույլ կտան ավելի ուժեղ պրեսսինգ իրականացնել: Ինչ վերաբերում է խաղային մարտավարությանը նա նշել է, որ թիմը պետք է բոլոր խաղացողներով պաշտպանվի և հարձակվի:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply