ԳԱԵԼ ԱՆԴՈՆՅԱՆ

12

Խոսելով խաղի մասին, որտեղ պարտվեցինք, ունենալով առավելություն, մի տեսակ անհամարժեք է նայվում պաշտպանների մասին դրական խոսքը, բայց կոնկրետ Գաել Անդոնյանի մասին կարող եմ ասել, որ իր խաղը շատ հավանեցի: Հասկանալի է, ինքն էլ սխալներ թույլ տվեց (իսկ ով թույլ չի տալիս): Բայց ինձ հատկապես դուր եկավ այն, որ նա, չնայած տարիքին, ամուր նյարդեր ունի (խաղի մեջ) սառնասիրտ էր գործում, իրավիճակում, երբ թվում էր, թե ամբողջ թիմը, գումարած մեկնաբանին, պանիկայի մեջ է, ինքը շարունակում էր հստակ գործել: Կեցցես, շատ հավանեցի իր նորամուտը: Գուցե երկրորդ հարկում խաղն իր ուժեղ կողմը չէ, բայց դե: Համենայն դեպս, այդ մակարդակի այլ պաշտպան մենք դեռ պիտի փնտրենք: Ուրախ եմ, որ նա ընտրեց նախնյաց հավաքականում հանդես գալու տարբերակը:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply