Գառան թոք ու սիրտ էի բերել սկսեցին կտրտել աղ անել

Գառան թոք ու սիրտ էի բերել սկսեցին կտրտել աղ անել: Հետո բոլորս հերթով սկսեցինք քամի անել շատ դժվար վառվող կրակին: Մի խոսքով առանց բացատրության ամեն մեկը մի բան անում էր: Տղամարդկացից մեկը սմբուկը սկսեց խորովել, մյուսը լոլիկն էր շարում շամփուրին, ես անցա միսը խորովելուն Աշոտը հավը սկսեց տաքացնել: Մի ժամ էն դժվար վառվող կրակով վերջապես ամեն ինչ վերջացրեցինք, սեղանն էլ արդեն պատրաստ էր թթի և խաղողի տնական օղով, կծու բիբարի թթվով, խոզի թթու դրած տոտիկներով, կրակի վրա չորացրած հացով, լավաշով: Նստեցինք բոլորով, ջան-ջիգար, կենաց-անուշ լինիով, կծուից

թացացող աչքերով, Արցախցիներից մի երկուսը երբ խոսում էին կեսը չէինք էլ հասկանում, բայց դե դա ի՞նչ կապ ունի, սեղանին ասվածների իմաստը միշտ նույնն է, տղերքի կենացը, զոհերի, մեր ազգի, մեր երկրի: Դե լավ գնացինք, լավ մնացեք, բարի ճանապարհ, զգույշ կլինեք, դուք էլ, մի կտոր բան տարեք հետներդ երկար ճամփա եք գնում, պետք չի երկու ժամից տանն ենք մերսի… Մի քանի րոպեից արդեն արագընթաց սլանում էինք դեպի Երևան; Ասում եմ` Աշոտ էդ մարդկանցից գոնե մեկի անունը իմացա՞ր, ասումա չէ…

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply