Գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը նվաճեց Եվրոպայի առաջնության արծաթը

279504437

Ապրիլի 12-ին ավարտվեց Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում տեղի ունեցողծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Մրցության վերջում իրենց մրցելույթները անցկացրին տղամարդկանց գերծանր քաշային մարզիկները: Մեր ծանրամարտիկ Ռ. Ալեքսանյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի մրցաշարի արծաթը: Պոկում վարժությունում մեր մարզիկը այդքան էլ հաջող հանդես չեկավ զբաղեցնելով հինգերորդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում մեր հսկան գլխավերևում պահեց 246 կգ և երկամարտի ընդհանուր 436 կգ ցուցանիշով զբաղեցրեց պատվավոր երկրորդ տեղը: Երկամարտի արդյունքներով Ռուբեն Ալեքսանյանը առաջատար Ալեքսեյ Լովչևին զիջեց 21 կգ-ով:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply