Դանիայի մարզիչը ամփոփել է վիճակահանության արդյունքները

Olsen

Սույն թվականի փետրվարի 23-ին կայացավ 2016թ-ին Ֆրանսիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի վիճակահանությունը, որին մասնակցեցին 53 երկրներ: Արդյունքում ձևավորվեցին 9 ենթախմբեր: Մեր հավաքականը հանգրվանեց վերջին I ենթախմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Պորտուգալիայի, Սերբիայի, Դանիայի և Ալբանիայի հավաքականները: Վիճակահանությունից հետո ”UEFA”-ի պաշտոնական կայքին հարցազրույցներ տվեցին:

Դանիայի մարզիչը նշեց որ, ”չնայած բոլոր հավաքականներն էլ ուժեղ հակառակորդներ են, սակայն մենք գոհ ենք վիճակահանության արդյունքներից: Բոլոր թիմերի հետ էլ հանդիպումներ ունեցել ենք, մասնավորապես Հայաստանի թիմի հետ տարբեր արդյունքներ ենք գրանցել, Ալբանացիներին բոլոր խաղերում հաղթել ենք, իսկ նախորդ փուլում նույնիսկ առավելության ենք հասել Պորտուգալիայի նկատմամբ: Ասում են, որ Սերբիայի հավաքականը հիմնականում համալրված է երիտասարդներով և բավականին բարդ մրցակից է: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ եզրափակիչ փուլ դուրս գալու մեր շանսերը բարձր են”, – նշել է Օլսենը:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply