Դինամոն չկարողացավ դիմակայել Անժիին

32032

Ապրիլի 6-ին կայացավ Ռուսաստանի առաջնության հերթական 24-րդ տուրը: Մախաչկալա քաղաքի Անժի թիմը ընդունել էր Մոսկվայի Դինամոյին: Հյուրերը չկարողացան համարժեք դիմադրություն ցուցաբերել և արդյունքում խաղը ավարտվեց տան տերերի 4-0 հաշվով հաղթանակով: Դինամոյի կազմում մեր ազգային հավաքականի դարպասապահ Ռ. Բերեզովսկին հայտավորված չէր և նստած էր պահեստայինների նստարանին: Իսկ Անժիի կիսապաշտպան Կ. Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և ընդհանուր առմամբ անցկացրեց արդյունավետ հանդիպում` մասնակցեց գրոհներին և կատարեց սուր փոխանցումներ:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply