Դրանից յետոյ աւելի բուռն շարունակեցինք

Դրանից յետոյ աւելի բուռն շարունակեցինք ռազմականացած բնակավայրերի կառուցումը եւ բնակեցումը՝ հիմնականում Շահումեանի եւ Մարդակերտի փախստականներով։ Ստեղծուեց «Սիւնիքի աշխարհազօր» (ՍԱ) անունը կրող պահեստազօրային համակարգը՝ իր տասից աւելի ջոկատներով (իրենց անձնական թուահամարներն են ունեցել 627 աշխարհազօրայիններ), որի հիմնական առաքելութիւնն էր ընթացիկ աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտութեան դէպքում պաշտպանել նորաբնակներին։


Հենց առաջին ամիսներից լուրջ փորձութիւնների հանդիպելը եւ տարածքի պաշտպանութեան վատ կազմակերպուած լինելը, դրա հետեւանքով զօհեր (նաեւ փախստական-նորաբնակներից) ունենալը, քաղաքական նկատառումներով արուող զրպարտանքները նախաձեռնութեանը լուրջ դժուարութիւնների առաջ կանգնեցրին, սակայն այդ հանգամանքները չկարողացան մեզ ետ պահել հիմնական նպատակադրումից։

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply