Եզրափակիչ մասը չասաց

Եզրափակիչ մասը չասաց, ի՞նչ է ուզում կամ առաջարկում։ Այս փոքրիկ ակնարկում անգամ հակասութիւններ։ Դժգոհում է, որ նորամուծութիւնների հայկական եզրեր են ստեղծւում, բայց եւ հիանում է օտարների բառաստեղծմամբ։ Դուք հայերէն գիտե՞ք, որ հայերէնից եք խօսում։ 4 գրական լեզու ունեցած ազգի ո՞ր լեզուն եք թերի համարում՝ գրաբա՞րը, միջին հայերէ՞նը,

արեւմտահայերէ՞նը, թէ ձեր սիրելի բոլշեւիկեան «ուղղագրութեամբ» պղծուած արեւելահայերէնը։ Եթէ ցուլի փոխարէն «կովի ամուսին» իմաստանիշն օգտագործեք, իհարկէ, հայերէնը կը երկարի։ Իսկ տեղեա՞կ է, որ գրաբարն էլ գերսեղմ լեզու է եւ … ՀԱՅԵՐԷՆ է։ Ռուսերէնի հետ է համեմատում։ Թարգմանիր ռուսերէն՝ ես գնում էի, ես գնացի, ես գնացել էի, ես գնացել եմ, ես գնալու էի կամ գնալու եմ եւ կը գնամ կամ ռուսերէնից հայերէն՝ տանիքը՝ տան կափարիչը, կաթսայի տանիքիկը, ծիրանի ոսկորիկը (կուտը), շան կորիզը (ոսկորը)….

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply