Եթէ այդ կազմակերպութեան նախնական

Եթէ այդ կազմակերպութեան նախնական ժամանակների ազգային իղձերի մի չնչին տոկոսին հաւատարիմ լինէին «մերօրեայ»-ները, ապա պիտի օրուայ գլխաւոր նիւթը լինէր․ «ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ գոյութեան 126-րդ տարում մեր հայրենիքը հզորացնելու եւ մեր ազգային գաղափարների իրականացմանը նպաստելու առաքեութեամբ ՀՅԴ աշխատանքների արդիւնքում հայրենիք են մէկնել (գոնէ) 500 ընտանիք»։ Մնացեալը, մանաւանդ

կապիտալիստական ԱՄՆ-ում «սոսիալիստական» ՀՅԴ-ի «ծաղկումը» Յակոբ Պարոնեանի կամ Երուանդ Օտեանի գրչին վայել հորթային բերկրանքներ են։ Համոզուած եմ միահամուռ երգել են «Մեռնիմ նէ դիակս տարեք Հայաստան» «գաղափարի» գեղարուեստական մարմնացում Կիլիկիայ երգը եւ անկասկած բազում անգամներ հնչեցրած՝ Հայաստան-Արցախ- Սփիւռք Է Շ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ը։

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply