Երեկ մի փոքր խմբով նշեցինք

Երեկ մի փոքր խմբով նշեցինք քաղաքակիրթ աշխարհի՝ ԵՄ-ի հետ Հայաստանի կապերը վերագտնելու փորձի առաջին քայլը։ Ներողութիւն ենք խնդրում այդ ջերմ ու մտերմիկ միջոցառմանը մեր արժանի ընկերներին ու գոնէ այս հարցում գաղափարակիցներին չհրաւիրելու համար։ Մի քիչ անակնկալ ստացուեց։ Ես, Պօղոսը (գնդապետ), Գագիկը (Սարուխանեան), Արկադին (ԱԻՄ ԳՔ) եւ Երուանդը (էջիմածնից) անձրեւային շրջանի հետ կապուած մի 10 քառ. մետր ծածկի ցեխապրկում էինք անում («հայերէն»՝ ստեաժկա)։ Եկաւ Արոն (ԱԻՄ-ի արջը) իր զաւակի՝ սանիկիս, հայկական

բանակի հնարմարտիկ Յակոբի հետ։ Եկաւ իր հետ բերելով մի մեծ ու գեղեցիկ (երեւի մեքսիկական տաքիլայի) շիշ՝ ներսում դեղձի օղի։ «Քեզ հեռախօսով շնորհաւորեցի, բայց հո ըտենց չի։ Չե՞նք նշում»։ «Իհարկէ, նշում ենք։ Վերջին խոզն էլ արդէն մորթուած է»։ (Մեծ դժուարութեամբ գլուխ բերուեց վերջին գործը։)։ «Դէ, մինչեւ վերջացնեք, ես միսը նախապատրաստեմ»։ «Բարի, Վարուժանն էլ կիջնի քեզ օգնելու։ Ապերիկ, մանղալի մօտ ջուրը չի գալիս։ Դու կազմակերպիր շամփուրների լուացումը»։ «Էղաւ, քեռի»։

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply