Էդ ում են Եւրոպայից

Էդ ում են Եւրոպայից էն կողմ տարել էն էլ հատուկ օդանաւով՝ Սոլժենիցինի՞ն, Բուկովսկու՞ն, Կուզնեցովի՞ն։ Ունե՞ս պատասխան այ ողորմելի, ինչու՞ էր ԽՍՀՄ Գերագոյն Խորհրդի նախագահութիւնը հատուկ նիստ գումարում 1988 թ.-ի յուլիսի 20-ին ու որոշում զրկել քաղաքացիութիւնից ու արտաքսել։ Եւ վերջինը չեկիստամանուկ դոկտորիկ, եթէ ինձ իմ կամքով էին տարել, ինչու՞ էր 1990 թ.-ին Հայաստանի Գերագոյն Դատարանը եւ Գլխաւոր դատախազութիւնը պաշտօնապէս գրաւոր ներողութիւն խնդրում ինձ արտաքսելու համար։ Մի նրբերանգ էլ աւելացնեմ դժբախտիկ, ում

դոկտորի կոչում են շնորհել ինչ-որ այլ չեկիստածիններ, գիտե՞ս, որ արտաքսմանս ժամանակահատուածը (2 տարի 4 ամիս) պաշտօնապէս մտած է իմ քսանամեայ բռնադատման տարիների մէջ։ Չեկիստածին հանրապետականների դատարանի ներքին ատեանները քո ասածում զրպարտութիւն չգտան, բայց հրեշտակները հո տեսնում ու գնահատում են ստորութիւնդ ու դու սերունդներով դրա համար պատասխան ես տալու։

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply