”Էլ Կլասիկոն” ավարտվեց Ռեալի պարտությամբ

images

Մարտի 24-ին Մադրիդում տեղի ունեցավ 2013-2014թթ մրցաշրջանի Լա Լիգայի առաջնության թվով երկրորդ ”Էլ Կլասիկոն”: Խաղը տեղի էր ունենում Մադրիդի ”Սանտիագո Բերնաբեո” ստադիոնում, որն ավարտվեց տան տերերի պարտությամբ 3-4 հաշվով: Խաղը ստացվեց շատ դինամիկ և տարբեր իրադարձություններով հարուստ: Եղավ թե կարմիր քարտ, թե տասնմեկ մետրանոց, և թե շատ խփած գնդակներ:

Խաղի 7-րդ րոպեին Ռեալի աջ պաշտպան Կառվախալի սխալից հետո  Ինյեստան խփեց հանդիպման առաջին գոլը: Որից հետո Ռեալի խաղը կտրուկ փոխվեց և 24-րդ րոպեին հաշիվը արդեն դարձել էր 2-1: Սակայն կատալոնական ակումբի ֆուտբոլիստները չթողեցին որպեսզի հակառակորդը ընդմիջման գնա հաշվի մեջ առավելություն ունենալով և 42-րդ րոպեին Մեսիի ջանքերով հաշիվը հավասարվեց` 2-2: Երկրորդ խաղակեսի 55-րդ րոպեին մրցավարը Բարսելոնի տուգանային հրապարակում ցույց տվեց 11 մետրանոց նշակետը, որը գոլի վերածեց Ռոնալդուն: 10 րոպե չանցած 11 մետրանոց նշանակվեց նաև հակառակ դարպասին և Մեսին հաշիվը դարձրեց 3-3: 84-րդ րոպեին տան տերերը պատժվեցին ևս մեկ 11 մետրանոցով: Արդյունքում խաղը ավարտվեց 3-4 հաշվով:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply