ԻՆՉԵ՜Ր ՈՒՆԵՄ ԱՆԵԼՈՒ

Ուզում եմ, որ դու նույնպես ինձ հիշես որպես անկեղծ ընկերոջ։ Հասկանում եմ, վիրավորում եմ քեզ այս նամակով, դիպչում քո անկեղծությանն ու հավատարմությանը, քո սիրուն։ Ես միայն գիտակցում եմ, որ իրավունք չունեմ եւ վերջ։ Մի կարծիր, թե հոռետեսորեն եմ տրամադրված կյանքի նկատմամբ։ ես դեռ երիտասարդ եմ եւ դեռ ԻՆՉԵ՜Ր ՈՒՆԵՄ ԱՆԵԼՈՒ։ Միակ բանը, որ խնդրում եմ քեզանից, այն է, որ պահես այս նամակս (ինչպես պարզվեց ուրիշ բան իմ իրերից չես ունենալու՝ այրված են) եւ, եթե թեկուզ 6 տարուց հանդիպելու լինենք (որպես միայն ծանոթներ, ես մինչ այդ կկարողանամ իմ սրտում սպանել իմ Ա․․․-ին) վերադարձնես ինձ։ Ես քեզ նամակ չեմ գրի ու չեմ հիշացնի իմ մասին։ Չգիտեմ, դու այսօր դատարան կգա՞ս, թ՞ե՝ ոչ, բայց ես այնքա՜ն կուզեի մեկ անգամ եւս տեսնել քեզ, զգալ քո կարեկցող սրտի կուսական հուզմունքը, տեսնել այն աչքերը, որոնք թաց էին ու թախծոտ··· Ավելին, ի՞նչ թաքցնեմ, կուզեի համբուրել
այդ թաց աչքերը եւ··· Ա․․․, դու իդեալական աղջիկ ես, հազվագյուտ։

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply