Լաւ նիւթ

Լաւ նիւթ է, բայց ԱԻՄ անդամ լինելը հարիւրերոդական է։ Տասնեակ հազարաւոր մարդիկ են եղել ԱԻՄ անդամ (ոչ այսօրուայ ՀՀԿ-ականների նման փողի ու գործի, այլ գաղափարի համար)։ Շատ կարեւոր է, որ Կարոն 29 տարուայ ԱԻՄ պատասխանատուներից է եւ այժմ այս պահին ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՆ անդամ։ Խնդրում եմ ուղղել այդ պահը, որը արժեւորելու փոխարէն արժեզրկում է Կարոյի դերը Հայ անկախականների մայր կազմակերպութիւնում։Վաղը Դեկտեմբերի 10-ն է՝ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՌՉԱԿԱԳՐԻ ընդունման օրը։ Հայաստանը, (աւելի ճիշտ՝ Հայաստանի իշխանութիւնը) Մարդու Իրաւունքների բոլոր ուղղութիւններով լրջօրէն թերացած է։ Հայաստանի

Սահմանադրութեամբ արձանագրուած 4 առանցքային բնութագրիչներն անմիջականօրէն կապուած են մարդու իրաւունքների հետ եւ չորսում էլ՝ ա) ինքնիշխանութիւն, բ) ժողովրդավարութիւն գ) ընկերայնութիւն եւ դ) իրաւականութիւն կոպտօրէն ոտնահարուած են։ Հայաստանը կայուն կախուածութեան մէջ է մոսկովեան տէրերից, Հայաստանում հակաժողովրդավարական սահմանադրութիւն ընդունուեց ժողովրդի կամքն արհամարհելով, քաղաքացիների ընկերային ծանր պայմաններն օրեցօր աւելի են ծանրանում ԵԱՏՄ պարտադրած գնային քաղաքականութեան պատճառով եւ Հայաստանը իշխանութիւնների քաղաքական քմահաճոյքով բանտերում է պահւում անմեղ քաղաքացիներ՝ ԱԻՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄ Կարո Եղնուկեանին, ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԹԵԿՆԱԾՈՒ՝ Անդրեաս Ղուկասեանին, ԿՈՒՍԱԿՑՈՒԹԵԱՆ ՂԵԿԱՎԱՐ Շանթ Յարութիւնեանին եւ ուրիշների։

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply