Լոնդոնյան Չելսին խոշոր հաշվով պարտվեց Ատլետիկոյին

Chelsea-v-Atletic

Ապրիլի 30-ին կայացած ՉԼ կիսաեզրափակիչ խաղում հանդիպեցին Լոնդոնի Չելսին և Մադրիդի Ատլետիկոն: Նախորդ խաղը ավարտվել էր 0-0 հաշվով և թիմերից յուրաքանչյուրը պետք է ջանք չխնայեր առավելության հասնելու համար: Առաջին խաղակեսը ավելի ակտիվ սկսեցին տան տերերը և երեսունվեցերրորդ րոպեին խփեցին խաղի առաջին գնդակը: Հյուրերի պատասխանը երկար սպասել  չտվեց և արդեն 44-րդ րոպեին հաշիվը 1-1 էր: Երկրորդ խաղակեսը ավելի ակտիվ սկսեցին հյուրերը և 61-րդ րոպեին հաշվի մեջ առաջ էր Ատլետիկոն: Յոթանասունմեկերրորդ րոպեին Ատլետիկոն խփեց երրորդ գնդակը և դրեց խաղի վերջակետը: Արդյունքում Ատլետիկոն դուրս եկավ Լիգայի եզրափակիչ ուր նրան սպասում է հակամարտություն Ռեալի հետ: Այսպիսով մայիսի 24-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում կկայանա ՉԼ եզրափակիչը, որը իրենից կներկայացնի նաև յուրօրինակ Մադրիդյան դերբի:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply