Լ. Արոնյանը զբաղեցրեց նախավերջին տեղը

38654

Շախմատի աշխարհի առաջնության վերջին տուրը տեղի ունեցավ մարտի 30-ին, որով էլ եզրափակվեց: Հայ գրոսմայստեր Լ. Արոնյանը վերջին տուրում զիջեց ռուս շախմատիստ Ս. Կարյակինին և արդյունքում վաստակելով 6.5 միավոր զբաղեցրեց նախավերջին հորիզոնականը: Առաջնության առաջատար ճանաչվեց հնդիկ Վ. Անանդը, ում այդ հաղթանակի շնորհիվ հնարավորություն ընձեռվեց վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը դանիացի Մ. Կարլսենի հետ: Նշված մրցավեճը նախատեսվում է անցկացնել աշնանը:

Նշենք նաև, որ այս մրցաշարից հետո համաձայն ՖԻԴԵ-ի հրապարակած տվյալների` Լ. Արոնյանի վարկանիշը նվազեց 18 միավորով: Արդյունքում Լ. Արոնյանը 2812 միավորով զբաղեցնում է համաշխարհային վարկանիշային ցանկի երկրորդ հորիզոնականը և առաջատար Մ. Կարլսենին զիջում է 69 միավորով:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply