Լ.Արոնյանը ընդհուպ մոտեցավ Վ.Անանդին

20221

Ռուսական Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի ունեցող շախմատի աշխարհի առաջնության չորրորդ մրցաշարային օրը հաջող դասավորվեց հայ շախմատիստ Լ. Արոնյանի համար: Նա մրցեց ռուս շախմատիստ Պ. Սվիդլերի հետ և հաղթանակ տոնեց: Արդյունքում մեր շախմատիստը վաստակեց 2,5 միավոր և հանգրվանեց երկրորդ հորիզոնականում` ընդհուպ մոտենալով առաջատար Վ. Անանդին:  Արոնյանի հետ հավասար դիքում է նաև Կրամնիկը: Մարտի 18-ին` հինգերորդ մրցաշարային օրվա ընթացքում Արոնյանը սկզբունքային մրցավեճ կանցկացնի Կրամնիկի հետ, որի դրական արդյունքի դեպքում մեր շախմատիստը լավ հնարավորություն ունի առաջ անցնել հնդիկ շախմատիստից և զբաղեցնել առաջին հորիզոնականը:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply