Խնդիրը ավելի բարդ է

Խնդիրը ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Հացադուլավորներից 4-ը արդեն իսկ ծառայած էին բանակում, որ ինքնին տագնապալի նշան է: Կարծում եմ գիտությանը վերաբերվող վեհ խոսակցություններից զատ, կա մի մռայլ ստվեր, որի մասին տղաների կողմից հասկանալի պատճառներով շատ չի խոսվում, այն է՝ հայ տականքի ամուր եւ ներդաշնակ ներկայությունը այսօրվա բանակի դեմբելա-սպայական շարքերում: Չմոռանանք, որ սովետական

բանակում հայերը կարող էին եթե ոչ հայկական, ապա կովկասյան “սպայկայի” շրջանակներում արժանի գոյատեվել: Այսօրվա մեր բանասերը, ֆիզիկոսը եւ երաժիշտը դատապարտված է միայնակ հակադրվել տականքին, այն էլ վիժվածքային նրբերանգներով հարստացված “հայկական” տականքին: Իսկ զենքի արկայության դեպքում հետագա զարգացումները դժվար չէ կանխատեսել:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply