Ծանրամարտ. Սիմոն Մարտիրոսյանը` Եվրոպայի չեմպիոն

Կարող ենք վստահորեն ասել,որ Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականի ելույթը արդեն իսկ հաջողված է:Տաթև Հակոբյանի և Սոնա Պողոսյանի բրոնզե մեդալներին գումարվեց նաև Սիմոնի ոսկին:Հպարտանալ կարելի է ծանրամարտի մեր մասնակիցներով,առավելապես՝ Սիմոն Մարտիրոսյանով:20-ամյա մեր մարզիկը,հավատացած եմ,որ դեռևս շատ բարձունքների կհասնի:Այսօր նա պարզապես հիանալի գործեց,թեև պոկում վարժությունում վերջին երկու մոտեցումները չստացվեցին:Անհատական պայքարում Սիմոն Մարտիրոսյանը գերազանցեց Ռուսաստանը ներկայացնող մեր մյուս հայազգի տաղանդավոր մարզիկին՝ Դավիթ Բեջանյանին:
Հայաստանում ծանրամարտի զարգացման բոլոր նախադրյալները կան և՛ տեխնիկապես,և՛ կադրային առումով:Ընդամենը պետք է զարգացնել այն և սպասել նոր մեդալների,նոր հաղթանակների…

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply