Հայաստանի հավաքականը կարողացավ առավելության հասնել ԱՄԷ-ի նկատմամբ

41309

Մայիսի 27-ին մեկնարկեց Հայաստանի հավաքականի ընկերական խաղերի խաղաշարը: Առաջին խաղում Հայաստանի հավաքականի մրցակիցը ԱՄԷ-ի հավաքականն էր, որը գտնվում է FIFA-ի վարկանիշային աղյուսակի 67-րդ տեղում: Խաղի սկզբից առավելությունը արաբների կողմն էր և արդեն առաջին րոպեին նրանք կարող էին խփել խաղի առաջին գնդակը: Սակայն մերոնք աստիճանաբար հավասարեցրին խաղը և 37-րդ րոպեին աջ պաշտպան Լ. Հայրապետյանի սկսած գրոհը գեղեցիկ խաղարկման արդյունքում ավարտվեց գոլով: Մեկ րոպե չանցած մրցակիցը հավասարեցրեց հաշիվը` մեր խաղացողների կոպիտ դիրքային սխալների պատճառով: Առաջին խաղակեսի վերջնամասում Յ. Մովսիսյանը աջ թևով անցում կատարեց, որից հետո կատարած փոխանցումը հաջող եզրափակեց Հ. Մխիթարյանը` հաշիվը դարձնելով 2-1: Երկրորդ խաղակեսում թիմերը ևս փոխանակվեցին գոլերով և արդյունքում խաղը ավարտվեց 4-3 հոգուտ Հայաստանի հավաքականի:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply