Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հաղթեց Բելառուսի իրենց տարիքակիցներին

Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2015 թվականի առաջնության  ընտրական փոլի շրջանակներում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալվել էր Բելարուսի ընտրանուն:

armenia-u21-football-team
Խաղը սկսեց Երևանի ժամանակով ժամը 16:00-ին, և հենց հանդիպման սկզբում Հայասանի հավաքականը բացեց հանդիպման հաշիվը՝ աչքի ընկավ Վարդան Բակալյանը, որը ներխուժելով տուգանային հրապարակ դարպասապահի գլխավերևով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:
Խաղի մնացած ժամանակում դարպասի գրավումներ չարձանագրվեցին և Հայաստանի հավաքականը հաղթեց 0:1 հաշվով: Այս հաղթանակից հետո հայաստանը իր ակտիվում ունի 6 միավոր և կիսում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը Ղազախստանի ընտրանու հետ:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply