Հայաստանի ներքաղաքական կյանքը

Այսօր մի հետաքրքիր իրողություն կա Հայաստանի ներքաղաքական կյանքում: Լուրեր են տարածվում, թե հանրապետականներն աջակցելու են Արտակ Զեյնալյանին: Բոլորս գիտենք, որ հանրության հակակրանքն այնքան մեծ է հանրապետականների նկատմամբ, որ նրանց կողմից առաջարկվող յուրաքանչյուր աջակցություն որևէ թեկնածուի ավելի շուտ դիսկրեդիտացիոն քայլ է, քան` դրական ներդրում: Նույն տեխնոլոգիան հանրապետականները կիրառում էին Նիկոլի նկատմամբ, երբ “Լֆիկը” հայտարարում էր, որ Նիկոլն իրենց ախպերն ա, դրանով փորձելով սևացնել մարդու կերպարը: Հանրապետականները լավ են հասկանում, որ հանրության ընկալմամբ այսօր բացասական պիտակ են ստանում բոլոր այն քաղաքացիները, ովքեր որևէ կերպով կապված են ՀՀԿ-ի հետ: Հիմա եթե փորձենք հասկանալ, թե ով է կիրառում այս ստոր տեխնոլոգիան Արտակ Զեյնալյանի նկատմամբ, ապա բավական է պատասխանել մի պարզ հարցի` ում դուդուկի տակ են պարում այսօր հանրապետականները …

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply