Հայ շախմատիստներից երկուսը կարող են արժանանալ մեդալների

13.03.71

Հիշեցնենք, որ մարտի 3-ից Երևանում անցկացվում է Շախմատի եվրոպայի առաջնությունը: Մեր շախմատիստներից երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնելու հնարավորություն ունեն միայն Գաբրիել Սարգսյանը ու Հրանտ Մելքումյանը: Նախավերջին տուրում նրանք մրցեցին իրար դեմ և խաղը ավարտեցին ոչ ոքի արդյունքով` վաստակելով 7-ական միավոր: Մեր մյուս շախմատիստ Վլադիմիր Հակոբյանը, ով նույնպես գտնվում էր առաջատարների խմբում, 10-րդ տուրում պարտվեց Վլադիմիր Ֆեդոսեևին և վաստակելով 6,5 միավոր` դուրս մնաց առաջատարների ցանկից: Միանձնյա առաջատարը ռուս շախմատիստ Ալեքսանդր Մոտիլյովն է, ով նախավերջին տուրից հետո վաստակել է 8,5 միավոր և ապահովել չեմպիոնությունը:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply