Հարգելի Գարեգին,

Հարգելի Գարեգին, թույլ տվեք մի աննշան ուղղում անել։ Ես հիմա այնքան էլ հայտնի մասոն չեմ։ Դա առաջներում էր։ 2007-ին, երբ ես հրատարակեցի իմ «Կոնսերվատիվ հեղափոխություն» գիրքը, անմիջապես որոշ ուժեր, ըստ ամենայնի՝ դրսի, սկսեցին տարածել, թե իբր մասոն եմ։ Այդ ուժերի նպատակը պարզ էր ինձ՝ մարդկանց մոտ զգուշավորություն առաջացնել իմ անձի հանդեպ, որպեսզի նրանք չկարդան նշածս գիրքը և չիմանան, թե ինչ է հարկավոր անել երկիրն այս վիճակի հանելու ու հայությանը համաշխարհային գործոն դարձնելու համար։


Հիմա ոմանք իմ անվանն այլ պիտակ են փորձում կպցնել, իբր թե ռուսական պրոյեկտ եմ, իբր թե ռուս գեներալների հետ եմ պարբերաբար հանդիպում։ Այ, այս մի դեպքում պիտակ կպցնողների նպատակը չեմ հասկանում։ Որ պատահի, Ալեքսանդր Վարպետյանին հանդիպես, խնդրում եմ հարցնես իրեն, թե որն է նպատակը։

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply