Հետզհետե ստեղծվեց մի իրավիճակ

Հետզհետե ստեղծվեց մի իրավիճակ, երբ Վրաստանի քաղաքական էլիտան դարձավ իրենց իսկ կողմից նախաձենած այդ հակառուսական հիսթերիայի պատանդը, և էլ անկարող էին շեղվել այդ գծից, քանի որ Վրաստանում յուրաքանչյուր ոք, ով հանդգներ քննարկել այդ գծի վտանգավորությունը հռչակվում էր ԿԳԲ-ի ագենտ: Եվ արդյունքում Վրաստանի իշխանությունները վերածվեցին իրենց իսկ նախաձեռնած քաղաքականության գերիի, հետդարձի տարբերակ էլ չկար, քանի որ նման պսիխոզները էլ անհնար է կանգնեցնելը ու մնում էր ավելի ինտենսիվ

հասարակության մեջ տարածել այդ հիստերան, ու եկավ մի պահ, որ կեղծ տեղեկատվություններով սնված վրացի հասարակությունը հավատաց, որ պետք է ավելի սրել ռադիկալիզմը, որ իրենք կարող են կրակել և հաղթել, և այդ ամենի արդյունքը եղավ Ցխինվալի գրոհը, ռուս-վրացական պատերազմը, արդյունքում Ռուսաստանի կողմից Վրաստանի զգալի տարածքների օկուպացիան ու մի շարք տարաքների, Կոդորիի կիրճի, Ախալգորիի շրջանի, Սինագուրիի շրջանի, էրեդվի-Թամարաշենի գոտու վերջնական կորուստը…

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply