Մադրիդի Ռեալը փայլուն կերպով ջախջախեց Ատլետիկոյին

images

Մայիսի 24-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի ունեցավ Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենակարևոր իրադարձությունը` ՉԼ եզրափակիչը: Խաղը բացի իր շուրջ ստեղծված հսկայական հետաքրքրությունից, յուրօրինակ էր նաև այն առումով, որ մրցելու էին նույն քաղաքի ակումբներ (մինչ այդ նման եզրափակիչ չէր եղել): Խաղի մեկնարկից հիմնական գրոհողը Ռեալն էր, սակայն 36-րդ րոպեին Ատլետիկոյի ֆուտբոլիստները օգտվեցին Իկեր Կասիլյասի դիրքային սխալից և խփեցին խաղի առաջին գնդակը: Երկրորդ խաղակեսը անցավ էլ ավելի խելահեղ տեմպով` Ռեալի ճնշող գրոհների ներքո: Ի վերջո ավելացված ժամանակի 3-րդ րոպեին արքայական ակումբի գրոհների տարափը տվեց իր արդյունքը և Ռամոսը դարձավ որոշիչ գոլի հեղինակ: Նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ հոգեբանական առավելությունը արդեն Ռեալի կողմն էր: Խաղի ելքը վճռվեց լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսում: 110-րդ րոպեին Դի Մարիայի գեղեցիկ անցումից հետո գոլի հեղինակ դարձավ ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը: 118-րդ րոպեին բրազիլացի պաշտպան Մարսելոն  խաղադաշտի միջին հատվածից միայնակ անցում կատարելուց հետո հարվածեց և հաշիվը դարձրեց 3-1: Իսկ 120-րդ րոպեին Ռոնալդուն կազմակերպեց անցում, որը Ատլետիկոյի արդեն հուսալքված պաշտպանները խափանեցին 11 մետրանոց տուգանայինի գնով: Վաստակած 11 մետրանոցը հստակ իրացրեց Ռոնալդուն` հաշիվը դարձնելով 4-1:

Արդյունքում “Արքայական” ակումբը հաղթեց ՉԼ մրցաշարը և իր պատմության մեջ 10-րդ անգամ արժանացավ Եվրոպայի լավագույն ակումբի տիտղոսին:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply