Միլանի մարզիչը իր թիմի մասին

ac-milan-logo

Փետրվարի 19-ին Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի Միլան-Ատլետիկո խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Միլանի գլխավոր մարզիչը խոստովանեց, որ իր թիմը վատ չխաղաց: Հոլանդացի նորանշանակ Կլարենս Զեդորֆը խոստովանեց, որ իր թիմի տղաները լավ աշխատեցին և արեցին հնարավորը որպեսզի հասնեին հաղթանակի: Սակայն վերջին 20 րոպեները անհաջող դասավորվեցին Միլանի համար և հաջողությունը թեքվեց մրցակցի կողմը: Խաղը ավարտվեց Միլանի պարտությամբ 0-1 հաշվով:

Զեդորֆը նաև նշեց որ Մադրիդում բավական դժվար է լինելու առավելության հասնել հակառակորդի նկատմամբ, սակայն իրենք պետք է ամբողջ ջանքերը գործադրեն դրան հասնելու համար:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply