Մխիթարյանը կատարեց գոլային փոխանցում

Mkhitaryan-Aubameyang

Գերմանիայի ընթացիկ առաջնության 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ խոշոր հաշվով պարտության մատնեց մրցաշարում 12-րդ տեղը զբաղեցնող Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ  մեկնարկային կազմում: Առաջին խաղակեսի 10-րդ րոպեին Հենոյի փոխանցումից հետո Պիեռ Էմերիկ Օբամեյանգը բացեց խաղի հաշիվը: 

Մխիթարյանը աչքի ընկավ նաև 21-րդ րոպեին կատարած անկյունային հարվածով, որից հետո մրցակցի տուգանային հրապարակում տիրող խուճապից օգտվեց նույն Օբամեյանգը և դարձավ դուբլի հեղինակ և հաշիվը դարձավ 2-0: 

Դորտմունդցիների երրորդ գնդակը 47-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Ռոբերտ Լևանդովսկին և հաշիվը դարձրեց 3-0:

67-րդ րոպեին Մխիթարյանին փոխարինեց Միլոշ Յոյիչը, ով փոխարինումից 1 րոպե հետո հաշիվը դարձրեց 4-0:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply