Շատ սպաներ

Շատ սպաներ և պատասխանատուներ իրենք զզված այս ամենից, հեռանում են աշխատանքից, կամ հեռացվում եթե բարձրաձայնում են որևէ խնդիր։ Շարունակվում է բանակը մաքրել ապրիլյան պատերազմին մասնակցած սպաներից, ովքեր չեն ենթարկվել վերևների հետնահանջի հրամանին , գրավել , հետ են վերցրել տարածքներ ու փրկել զինվորների կյանքեր։ Այդ մարդիկ իրենք էլ են զարմացած, թե ինչ կատարվեց այդ օրերին իրենց իսկ հետ։ Ի՞նչ գերբնական ուժով կարողացան որոշում կայացնել անջատել կապը վերադասի հետ և իրենք վճռել իրենց ու հայրենիքի ճակատագիրը ։ Զենք զինամթերք ու

փամփուշտներ չկային, նախապես հավաքվել էին։ Սա է մեր բանակի դաժան իրականությունը, որի մասին լռում են ու ոչինչ չեն ձեռնարկում։ Մենք դժոխք ենք ուղարկում մեր զավակներին որպես հայրենիքի պահապաններ, բայց վախը սրտներում սպասում չարագույժ լուրի, և մեծ հավանականությամբ , որ դավադիր ձեռքը կարող է նոր պատերազմական խաղ սկսի և ավտոմատի փոխարեն բահ տրամադրի ու հարձակման փոխարեն ծնկի գալու ու աղոթելու հրաման տրվի։

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply