Ոնց նայում եմ

Ոնց նայում եմ, հայ ազգի մի հատվածի յանը կապիտալնի ա տարել ու իրեն պատրաստ են թութակի պես կրկնել ամեն մի իրականությունից կտրված ծնդաբանություն: Օրինակ ժամանակին խիստ ազատական Հրանդ Դինկին մահից հետո սկսեցին ներկայացնել որպես մոլի ազգայնական, ու եթե սենց շարունակվի, կարող ա մի օր «պարզենք», որ ինքը Թուքիայի վերջին ֆիդայնապետն ա եղել: Հիմա նույնը կատարվում է Լևոն Հայրապետյանի պարագայում՝ ռուսաստանյան էլիտայի ներկայացուցիչ, Սերժի ու Բակոյի հետ բավականին մտերմիկ հարաբերությունների մեջ գտնվող մարդուն ուր որ ա

կներկայացնեն որպես Հայաստանի միակ ընդդիմադրի ու որպես Ռուսաստանի կայսերապաշտության դեմ պայքարի խորհրդանիշի: Եթե ինքը նստել ու մահացել ա Ռուսաստանի բանտում, ապա դա չի նշանակում որ ինքը հակառուսական տարր ա եղել, Լևոն Հայրապետյանը եղել է ռուսական էլիտայի ներկայացուցիչ, ու իր բանտարկվելն էլ հենց կապված էր այդ երկրի էլիտայի ներսում ընթացող տնտեսական և քաղաքական բախումների հետ:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply