Որոշվեց Եվրոպայի լիգայի չեմպիոնի անունը

460x253

Մայիսի 14-ին Թուրինում կայացավ ԵԼ եզրափակիչը, որտեղ հանդիպեցին Սեվիլիան և Բենֆիկան: Խաղի հիմնական ժամանակում թիմերը չկարողացան բացել խաղի հաշիվը և այն ավարտվեց 0-0 հաշվով: Թիմերը շատ զգուշավոր էին խաղում և նույնիսկ ավելացված ժամանակում չկարողացան գրավել միմյանց դարպասը: Արդյունքում նշանակվեցին 11 մետրանոց հարվածներ, որի օգնությամբ էլ որոշվեց հաղթողը: Սեվիլիայի ֆուտբոլիստները ավելի դիպուկ գտնվեցին, իսկ դարպասապահը որսաց Բենֆիկայի խփած 11 մետրանոցներից երկուսը:

Այսպիսով Սեվիլիան դարձավ Եվրոպայի լիգայի ոսկե մեդալակիր:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply