Պապա Կառլոն

Մի տեսակ դարձել ա ավանդույթ, որ ովքեր ժամանակին անպագորգոռ կերպով ինձ ջնջել են ֆեյսի ընկերների շարքերից, կամ ում ես եմ ջնջել, իմ պատի վրա ոչ վայել պահվածքի, կամ իմ հասցեին ամեն տեսակի աղբը լայքելու կամ տարածելու համար, որոշ ժամանակ անց, միամիտ հայացքով նորից փորձում են սողոսկել ֆեյսի ընկերներիս շարքերը։ Բայց քանի որ ձեր խոնարհ ծառան ի տարբերություն դոբրի Սերոժ ձյայի շատ հիշաչար բնավորություն ունի ու շատ վատ հիշողություն (այսինքն ամեն ինչ հիշում ա), այդ փորձերը անգութ կերպով կանխվում են: Բայց այս մի անգամը որոշել եմ անել բացառություն՝ շատ եք ուզում վերադառնալ, ֆեյսի ձեր պատերի վրա հրապարակայնորեն խնդրում եք ներողություն համեստ ստատուսագիր Կիվիրյանից, ու նորից ընկերության հայտ եք տալիս, կցելով այդ ձեր գրառումը։ Բայց խոսքը գնում է ոչ թե «Ներիր մեզ պապա Կառլո» տրաֆարետային խոսքերի մասին, այլ սրտանց խոսքերի, որ Պապա Կառլոն, նույն ինքը համեստ ստատուսագիր Կիվիրյանը հասկանա որ դիմացինի հոգին այդքան էլ մոլորված չի եւ առկա է դարձի գալու անկեղծ ձգտում։ Սա ձեր վերջին հնարավորությունն է…

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply