Պրոստո ինչ անում եք

Այս պահի դրությամբ Սերժը ասըմ ա, եկեք քաղաքական կոալիցիա կնքենք, վարչապետը ձեզնից, եթե ԱԱԾ-ի թեկնածու էլ չունեք, Փելիքս Ցոլակյանը մեր կողմից նվեր: Մնացածը նստենք խոսենք, թե ոնց բաժանենք, նամիկատ անելով որ բաժանելու շատ բան էլ չկա, Դավիթ Տոնոյանին հենց Ելքն ա ուզում ԱԻՆ-ից տանի Պաշտպանության նախարար, Վովան սաղի տեղը հեղափոխություն ա արել, այսինքն կարա արդեն համարվի բուրժուա-դեմոկրատական հեղափոխության թեկնածուն: Նիկոլը բայց ուզում ա ամեն ինչ կամ ոչինչ, բայց այդ ընթացքում պլավնի կերպով նրա քաղաքական հենարաններն են դառնում Բարգավաճը և Դաշնակցությունը, իսկ թե ով է այդ կուսակցությունների կնքահայրը, վերհիշեք ինքնուրույն: Ու չեմ կարծում թե ինչ-որ մեկը լրջորեն կարա հավատա, որ Բարգավաճն ու Դաշնակցությունը այս ամենը անում են անշահախնդիր, զուտ իրենց ալտրուիստական հակումներից ելնելով…

P.s. Պրոստո ինչ անում եք, արագացրեք, քանի իտոգը ադրբեջանական բանակը չի տվել…

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply