Ռեալն ու Ատլետիկոն խաղաղ ելքով ավարտեցին հանդիպումը

_73317524_ronaldoap

Մարտի 2-ին տեղի ունեցավ Մադրիդի 2 գրանդ ակումբների հանդիպումը: Չնայած որ խաղը ստացվեց բավականին ցանր և նյարդային, այնուամենայնիվ դերբին ավարտվեց խաղաղ ելքով 2-2: Խաղում գրանցվեց արագ գոլ, որի հեղինակը երրորդ րոպեին դարձավ Բենզեման: Այնուհետև 28-րդ րոպեին Կոկեի խփած գոլի շնորհիվ Ատլետիկոն հավասարեցրեց խաղի հաշիվը: Իսկ առաջին խաղակեսի ավարտին Գաբին առաջ մղեց Ատլետիկոյին: Երկրորդ խաղակեսի ընթացքում ստեղծվել էր այնպիսի տպավորություն թե խաղը ավարտվելու է տան տերերի հաղթանակով, սակայն խաղի վերջնամասում` 82-րդ րոպեին Ռոնալդուն կարողացավ փրկել իր թիմին պարտությունից: Արդյունքում Ռեալը հավաքեց 64 միավոր և տեղավորվեց աղյուսակի առաջին տեղում, իսկ Ատլետիկոն` երրորդում:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply