Հայաստանի հավաքականի բազմամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել ռուսական Спорт-Экспресс պարբերականին:
– Գո՞հ եք, որ հանդես եք գալիս հենց Հայաստանի հավաքականում:
– Իսկ ինչ եք կարծում մի՞թե կարելի է գոհ չլինելով 18 տարի շարունակ հանդես գալ Հայաստանի հավաքականում: Իհարկե, ցավալի է, որ դեռևս մեզ բախտ չի վիճակվել խաղալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում: Բայց տեսնում եմ, որ ժամանակի ընդացքում մեր հավաքականը առաջ է գնում, մեր թիմում հիմա շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ ևաստղեր կան: Մխիթարյանի ու Մովսիսյանի խաղային կոմբինացիաներին հետևելը դարպասից իհարկե շատ հաճելի է: ԵՎ կարծում եմ, որ մեր հավաքականին շուտով կտեսնեք խոշոր մրցաշարերի եզրապակիչ փուլերում համենայն դեպս մենք հավատում և սպասում ենք այդ օրվան:
– Երբևէ զղջացե՞լ եք արդյոք , որ ընտրել եք Հայաստանի հավաքականը, այլ ոչ թե մեկ այլ օրինակ Ռուսասանի կամ Ուկրաինայի ընտրանիները
– Ես ծնվել եմ ԽՍՀՄ-ում, որն արդեն չկա, իսկ ինչ վերաբերվում Է Հայաստանին ապա այն իմ հայրենիքն է՝ ես այդ հողում եմ հասակ առել: Այնպես որ, միանգամայն նորմալ է, որ ես ֆուտբոլային դաշտում պաշտպանում եմ Հայաստանի Հանրապետության պատիվը և ես հպարտ եմ դրա համառ: Ինչ վերաբերում է Ռուսաստանի ու Ուկրաինայի ընտրանիներին, ապա նրանց համար ես նույնպես ցավում եմ: