ՌՊԼ մեկնարկային խաղում «Սպարտակը» ջախջախեց «Ռուբինին»

1

Օգոստոսի մեկից Ռուսաստանի առաջնության բացման խաղերում Մոսկվայի Սպարտակը հյուրնկալվել էր Կազանի Ռուբինին:
Հանդիպման 26-րդ րոպեին Մոսկվացիները բացեցին խաղի հաշիվը՝ Տինո կոստայի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց Արտյոմ Դյուբան:

Հաջորդ գոլը Սպարտակի կազմում հեղինակեց նույն ֆուտբոլիստը՝ Արտյոմ Դյուբան, դառնալով դուբլի հեղինակ արդեն 53-րդ րոպեին: Մինչև խաղավարտ Մոսկովյան ակումբին հաջողվեց ևս 2 գոլ հեղինակել սկզբում 74-րդ րոպեին Գլուշակովը տուգանայինից դիպուկ իրացրեց հարվածը, իսկ 4-րդ գոլը հեղինակեց փոխարինման դուրս եկած Սերգեյ Ռիժովսկին:

Հանդիպումն ավարտվեց Սպարտակի տպավորիչ հաղթանակով, որին չէին մասնակցում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply