Սորոսին արդարացնելու ցանկություն չունեմ

Սորոսին արդարացնելու ցանկություն չունեմ, բայց պիտի հիշեցնեմ, որ նույն ռսական կգբ֊ն ժամանակին կեղծ տեսանյութ էր տարածում ( այո, անգլերենով ու ռուսերենով ), իբր պատերազմի ժամանակ Սորոսը վերմախտի սպա է եղել։))։ Ու ոչինչ, որ պատերազմի տարիներին նույն Սորոսը 12֊ից 16 տարեկան երեխա էր եղել, այլ ոչ թե 27֊28 տարեկան սպա ( ոնց լուսանկարի մեջ )։ Ու ոչինչ, որ իրական ( մեր օրերի ) Սորոսի գլուխը ( ոնց աշկենազի տիպի հրեաների 90 տոկոսի գլուխները ) կլոր, այսպես ասած` կարճագանգ֊բռախիցեվալ֊արմենոիդ տիպի է` ի

տարբերություն 27֊28 տարեկան տիպիկ նորդիկ ( ձգված֊երկարավուն գանգով ու մասսիվ ծնոտով ) դեմքով կգբական կեղծ Սորոսի։ Անտրոպոլոգ լինելու կարիքն անգամ չկար` նման պարզ տարբերությունը նկատելու համար, բայց դե ամբոխը բոլոր ժամանակներում հավից չի տարբերվել ու հեշտությամբ նման կտերը կերել է։
Նույնը կասեմ վերը դրված սորոսյան «հարցազրույցի» ռսական թարգմանության վերաբերյալ։ Սկսած հատկապես 2008 թվականից` ռսական պրոպագանդիստական այսպես կոչված կորպուսը մոտ երկու հազար անգամ բռնվել է կեղծ թարգմանությունների վրա։)
Ի միջի այլոց, վերը ցուցադրված Ալեքս Ջոնսի InfoWars կանալը ռսական կգբ֊ի սիրած կանալն է, որտեղ լիքը ճշմարտությունները խառնած կեղծիքների հետ լցնում են մարդկանց գլուխները։ Դա մի կանալ է, որտեղ Դեյվիդ Այքի նման «մարդ֊մողես» հեքիաթը հրամցնողին են բազմաթիվ անգամներ հրավիրում հարցազրույցների ( պարզվում է, որ ռոթշիլդները, ռաքըֆելլերները, բուշերը, քլինթընները… և այլք, մողեսներից են առաջացել ։))) )։

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply