Սպարտակի բժիշկները Մովսիսյանի վիճակը դրական են գնահատել

Футбол. РФПЛ. Матч "Спартак" - "Терек"Այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ ”Սպարտակ” ֆուտբոլային ակումբի բժիշկ Միխայիլ Վարդապետովը նշել է, որ Յուրա Մովսիսյանը ներկայումս ունի բավարար ֆիզիկական պատրաստվածություն և մոտ ժամանակներս լիովին կկարողանա ընդգրկվել թիմի խաղում: 

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը փետրվարի 6-ից սկսեց մարզվել թիմի հետ: Վատառողջ լինելու պատճառով Յուրան չկարողացավ մասնակցել ուսումնամարզական հավաքի ողջ ընթացքին և մարզվել թիմի հետ ընդհանուր գրաֆիկով: Այնուամենայնիվ, բժիշկների կարծիքով Յուրան աստիճանաբար ձեռք է բերում իր նախկին մարզավիճակը: Նույնիսկ փետրվարի 15-ին ուսումնամարզական հավաքի ընթացքում Պորտուգալիայում կայացած ”Սպարտակ”-”Հելսինգբորգ” խաղի 80-րդ րոպեին Յուրան դուրս եկավ խաղադաշտ:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply