Վարդան Մինասյանը նորից ասպարեզում է

photo_39908

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի նախորդ մարզիչ Վ. Մինասյանը նախօրեին մեկնել էր Ղազախստան տեղի ակումբներից մեկի ղեկավարության հետ հանդիպելու նպատակով: Ապրիլի 20-ին ղազախական կայքերից մեկը հաղորդագրություն տարածեց, որ Մինասյանը բանակցել է “Տոբոլ” ակումբի ղեկավարության հետ, քննարկել բոլոր պայմանները և վերջնական համաձայնության եկել: Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնվում էր, որ Մինասյանը առաջարկներ է ստացել “Աստանա” և “Ակտոբե” ակումբներից: Տեղեկատվություն կար, որ Մինասյանը կարող է գլխավորել նաև Ղազախստանի հավաքականը, սակայն այդ լուրերը չհաստատվեցին:

Մինասյանը “Տոբոլի” գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի հաջորդ շաբաթվանից:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply