Վիգեն Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հարաբերություններից տեղյակ չեմ

Վիգեն Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հարաբերություններից տեղյակ չեմ, բայց ուսանողների հետ հանդիպման ժամանակ երկրի վարչապետը շատ վատ պահեց իրեն երկրի պաշտպանության նախարարի հանդեպ:

Նախ հանդիպումների ժամանակ, մանավանդ երբ հանդիպումը ձայնագրվում է, իրար հետ անունով խոսելը արդեն մեծ սխալ է, որը մեր պաշտոնյանների մոտ շատ է պատահում: Իրար հետ շփվելու ամենամեծ սխալներից մեկը նաև միմյանց «Դու»-ով դիմելն է: Հասկանում եմ, որ ասածս մանրունքներ են, բայց ուզենք, թե չուզենք այս մարդիկ երկիր են ներկայացնում ու պատկերացրեք,թե ինչ կերպ կխոսեն իրար հետ տեսախցիկներից այն կողմ լուրջ հանդիպումների ժամանակ:

Ուսանողների մոտ «Վիգեն, մի րոպե» ասելը, հաստատ վարչապետի դիրքը չբարձրացրեց, մանավանդ զգացվում էր, որ նախարարին նման ոճի հանդիպումը դուր չի գալիս:

Ու խոսքը միայն ՊՆախարար ու վարչապետ հարաբերության մասին չէ: Մեր պաշտոնյանները իրոք լուրջ զարգացման կարիք ունեն: Ուսանողները իրենց ավելի կիրթ պահեցին այդ հանդիպման ժամանակ:

Comments

comments

You can leave a response, or trackback from your own site.

Leave a Reply